
Իրավաբանական Ընկերություն
«Գրեյփ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին` ոլորտում երկար տարիների փորձ ունեցող և իրենց գործում հմուտ իրավաբանների միավորման արդյունքում։ Ընկերությունը տրամադրում է իրավաբանական աջակցություն իրավունքի գրեթե բոլոր ճյուղերում։ Ձեր թե առօրյա իրավական խնդիրները, թե ոլորտում ծագած տարատեսակ բարդ իրավական հարցերը կգտնվեն մեր հմուտ թիմի հօգածության ներքո։
«Գրեյփ» իրավաբանական ընկերությունը համագործակցում է ՀՀ տարածքում գործող մի շարք ընկերությունների հետ, սպասարկելով վերջիններիս կողմից իրականացվող գործընթացների իրավական կողմը` սկսած պետական գրանցումից, ներքին իրավական ակտերի կազմումից, մինչև ներկայացուցչություն ՀՀ բոլոր վարչական և դատական մարմիններում։